ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ՖԻՖԱ – Ի << ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ >> ԾՐԱԳՐԻՆ

10:52 - 06 Օգո, 2020

ՀՖՖ – տարածել է հետևյալ հայտարարությունը․ << Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ՖԻՖԱ-ի << Տաղանդների բացահայտման էկոհամակարգ >> ծրագրին։ Ծրագրի նպատակն է վերլուծել ֆուտբոլային հաստատությունների ներկայիս վիճակը, բարելավել ֆուտբոլային տաղանդների բացահայտման և զարգացման մոտեցումները։ Համատեղ ծրագրի շրջանակներում վերլուծության կենթարկվեն հետևյալ 13 ֆուտբոլային հաստատությունները  / ակադեմիաներ, դպրոցներ, ակումբներ / ․

  • << Փյունիկ >>  ֆուտբոլային ակումբի ակադեմիա
  • Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա
  • Վանաձոր քաղաքի ֆուտբոլի դպրոց
  • << Նիկարմ >>  ֆուտբոլային ակումբ
  • << Միկա >> ֆուտբոլային ակումբ
  • Սիսիանի քաղաքային սպորտային դպրոց
  • Օնոր երիտասարդական սպորտային դպրոց
  • << Գանձասար-Կապան >> ֆուտբոլային ակումբ
  • Մարտունի քաղաքի սպորտային դպրոց
  • GOALS – Girls of Armenia Leadership soccer
  • ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
  • << Ուրարտու >>  ֆուտբոլային ակումբի ակադեմիա
  • << Շիրակ >> ֆուտբոլային ակումբի ակադեմիա

Վերլուծությունն անցկացնելու է բելգիական հայտնի Double Pass ընկերությունը, որը ֆուտբոլային տաղանդների զարգացման համակարգերի վերլուծության՝ ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Ընկերության  մասնագետներն ուղիղ կապի դուրս կգան վերը նշված ֆուտբոլային հաստատությունների հետ և օնլայն հարցումների, տվյալների, ինչպես նաև այցերի հիման վրա կտան վերջնական եզրակացություն։

Ծրագրի աշխատանքները կմեկնարկեն այս տարվա երրորդ եռամսյակում և կավարտվեն 2021-ին >>։

 

Այլ նորություններ